Երևան, 22.09.2018, 20:36,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանըՀրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մոտ. ներկա է Նիկոլ ՓաշինյանըՀայկոն ոչ թե 6, այլ 60 բնակարան կարող էր ունենալ. Իսկ կարո՞ղ է դուք որպես ազգի «պատրիոտներ», գետնանցումներում եք քնում-արթնանում...Դատապարտյալները կսպասեն. «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում էԽաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի ՍիդորովՈստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաներըՀռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանըՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել

Արգամիչը գնում է «պատերազմ».ցույցերով, շտաբով ու Վիրաբյանո՞վ

Վերջին օրերին, Հայաստանյան քաղաքական դաշտում այնպիսի աննախադեպ կրկեսային համարներ են բեմադրվում, ուր  ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ պակաս առհասարակ չի զգացվում:
Մյուս կողմից էլ՝ փաստ է, որ այս քար անտարբերության պայմաններում քաղաքականությունից քշված այդ թզուկները գլուխ են ջարդում կրկին իրենց մեյդան գցելու, եւ իրենց մասին հիշեցում տալու համար:

Ժողովրդի անունից քաղաքական դաշտ «սողոսկելու» փորձերի արդյունքում, մուլտֆիլմի հերոսներ մեզ հիշեցնողները դիմում եմ անգամ ամենաճղճիմ ու էժանագին քայլերի, ինչի պատճառով հերթական անգամ ծիծաղելի իրադրության մեջ են հայտնվում:

Քաղաքական թզուկի կարգավիճակում հայտնվածները ձեռքները գցելով աճպարարությանը, ամեն բան անում են, որպեսզի կարողանան Հայաստանի հասարակությունից գռփած իրենց ահռելի հարստությունն ու կապիտալը պահպանել…
Եւ մինչ այս ներքաղաքական թոհ ու բոհի մեջ, ընդդիմադիր կամ այլընտրանքային կեցվածք ընդունող ուժերն իրենց կորցրածը փորձում են ետ բերել, հետաքրքիր կերպարանափոխումներ են գրանցվում նաև ՀՀԿ-ից «ֆուկ» եղածների հատվածում:

Օրինակ, այս խառը օրերում , երբ քաղաքական կոնֆիգուրացիաների արդյունքում շունը տիրոջն անգամ չի ճանաչում, ասում են կրկին սկսել է աղմկել մայր գետից առանձնացած վտակ, Հովիկ Աբրահամյանը, ով ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է մի անանուն ու անհասցե շտաբ հիմնել Արարատի մարզում: Ըստ նույն լուրերի Արգամիչը գնում է «պատերազմ», Գրիշա Վիրաբյանով, ջահել-ջուհուլներով, ու իր ձեռքի տակ մնացած սակավաթիվ ամբոխով… 

Աբրահամյանի շրջապատից ստացված տեղեկությունների համաձայն, բոլորովին վերջերս, նախկին վարչապետը իր յուրայիններից մեկին հանձարարել է ստանձնել շտաբի ձեւավորման աշխատանքները, ասելով որ էդ շտաբը կապ չի ունենալու ո'չ ԲՀԿ-ի, ո՛չ ՀՀԿ-ի, եւ ո՛չ էլ որեւէ այլ ուժի հետ:

Փոխարենը այնտեղ անհրաժեշտ է լինելու հավաքագրել մոտ 500 մարդ, որոնց ինքը անհրաժեշտ պահի կասի, թե ինչով պետք է զբաղվեն:

 

 

Ո՞վ իմանա, ինչ նոր մտքեր են պսպղացել Արգամիչի հանճարեղ գլխում:

 

Մինչ հայտնի կդառնա Արգամիչի ցույցերի նպատակը, նշենք, որ համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այս գործում խաղաղ գոյակցության մեջ կարող են հայտնվել Արգամիչն ու ժամանակին՝ նրանից տուժած քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը:
Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, չի բացառվում, որ Արգամիչի հավաքած տղերքը ապահովեն ցույցերի ճակատը, դե իսկ Արգամիչն էլ իր բնավորության համաձայն. («բանից բեխաբար») սպիտակ նժույգով հայտնվի, ու Վիրաբյանի «դեմն առնի»….

Եթե իրականում այսպիսին կլինեն Արգամիչի հեռահար նպատակները, ապա չի բացառվում որ նախկին վարչապետը հրավերք ստանա Բոլիվուդում հնդկական կինոֆիլմեր սյուժեներ գրելու, քանի որ այդ երկրներում նմանատիպ «հերոսապատումները» խիստ պահանջարկ ունեն:


Իսկ թե ի՞նչ հանգամանքերում կարող են Արգամիչն ու Վիրաբյանը համատեղ «դուետով» հանդես գալ, ցույց կտա ժամանակը:

Իսկ կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը իր կողմնակի եկամուտներից մի 25 հազար դոլարի ձեռքը կրակն է ընկել…


Զարմանալի զուգադիպությամբ, արհեստածին ինտրիգների,«Խաչակրաց Արշավանքի» դրսեւորումներ են ուրվագծվում Արարատի մարզում: Ուր Արգամիչից բացի, նկատենք, որ այլ  ինտրիգներ հյուսողներ էլ կան.... 

Հետաքրքիր է իսկ ու՞ր է նայում օրվա իշխանությունը, թե՞ սա մանիպուլյացաների ու ՊԱՏՎԵՐՆԵՐԻ սիրահար Արագմիչի, ու ՈՄԱՆՑ  կարապի վերջին երգն է....

 

Անի Ալավերդյան 

 

 

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն