Երևան, 18.06.2018, 19:36,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

« Անի Ավդալյան » Իմիջ Կենտրոնը մշտապես առաջատարի դիրքերում է . photo

Աղջկական ամենաշաբլոն, ամենադժվար և ամենանուրբ հարցն է. ինչպե՞ս գտնեմ իմ ոճը, որպեսզի լինեմ նորաձև, բայց չդառնամ շաբլոնության գերին և յուրօրինակ մնամ: Այս և այլ հարցերի պատասխանը լավագույնս գտել է վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանը, ով խնդրի լուծումն ունի ոչ միայն իր, այլև հազարավոր այլ աղջիկների համար: Անիի առաջադրած լուծումներն օգնության են հասնում ոչ միայն շատ աղջիկների առօրյա ոճի, այլև հայտնիների բեմական կերպարների խնդիրը լուծելիս: Անի Ավդալյանն է ժամանակին կերտել Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Անահիտ Սիմոնյանի, Սոֆի Մխեյանի, Սյուզան Մարգարյանի, Աստղիկ Սաֆարյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Լուսինայի մի շարք կերպարներ: Ի դեպ, Սիրուշոն, Լուսինան, Անահիտ Սիմոնյանն ու շատ այլ հայտնիներ իրենց կյանքի ամենակարևոր օրը' հարսանիքին, հենց Անիին են վստահել իրենց վարսահարդարումը:

  

Վարսահարդար-ոճաբանը, սակայն, չի սահմանափակվել միայն աղջկական ոճեր ստեղծելով: Նա կերտել է նաև հայկական շոու բիզնեսի տղամարդկանց մի շարք կերպարներ' համագործակցելով Արամեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի, Արմենչիկի, Մարտին Մկրտչյանի և այլոց հետ:
Թեև Անին մեծ հաջողությունների է հասել իր ոլորտում, իսկ «Ani Avdalyan Image Centre»-ը դարձել է շոու բիզնեսի իմիջ կենտրոնը, վարսահարդար-ոճաբանը չի դադարում սովորել: Անիի համար սովորելը կենսակերպ է դարձել: «Սովորում եմ ամեն օր ու ամենքից. բախվում եմ, համակերպվում, երբեմն վիճում, հաճախ հիանում ու զարմանում պարբերաբար համալրվող ու նորացվող գիտելիքներից, փոփոխվող արժեհամակարգերից ու սկզբունքներից: Ինձ համար սովորելը ապրելու բանաձևի պես մի բան է. ինչպես ասել է Ռենե Դեկարտը' եթե մտածում եմ, ուրեմն կամ: Իսկ եթե կամ, ուրեմն պետք է աշխատեմ, արարեմ ու սիրեմ, որ էլի սովորեմ»,- ասաց Անին, ով չկարողացավ առանձնացնել' իր ստեղծած կերպարներից որն է առավել տպավորվել իր մեջ, քանի որ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերում: Հենց դրա շնորհիվ միևնույն կերպարը տարբեր մարդկանց դեպքում չի ունենում նույն տեսքն ու չի հաղորդում այն տպավորությունը, ինչ նախորդը' դառնալով յուրովի գեղեցիկ և տպավորիչ:

Անիի համար առանձնահատուկ են միջազգային տարբեր մրցույթների ժամանակ կերտած կերպարները, որոնք իրեն հնարավորություն են տվել առավել համարձակ և անկաշկանդ ստեղծագործելու և ստանալու այնպիսի կերպարներ, որոնք առօրյայում գուցե քչերի համար են կիրառելի, սակայն գեղեցիկի, ստեղծագործական մտքի ու մասնագիտական մոտեցման առումով շատ տպավորիչ են:
Վարսահարդարման մեջ արհեստի և արվեստի սահմանազատումը հաճախ մշուշոտ է: Այս առումով Անին իր պատկերացումներն ունի: «Իմ պատկերացմամբ' ցանկացած ասպարեզում էլ կարելի է գտնել եզրագծեր բնականի և արհեստականի, բնատուրի և ձեռքբերովի շնորհների միջև: Վարսահարդարությունը ևս բացառություն չէ. բավական է հետևել որոշ մասնագետների գործելաոճին, ձեռագրին ու իրենց աշխատանքի հանդեպ ունեցած ստեղծագործական մոտեցմանը, և հնարավոր կլինի պատկերացնել' նա որպես արհեստավո՞ր է ներգրավված ոլորտում, թե՞ արվեստ է փնտրում իր մասնագիտության մեջ:
Ոճաբանը նշեց, որ վարսահարդար Անին վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյան դարձավ ժողովրդի շնորհիվ. «Ինձ առաջ գնալու հնարավորություն տվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր հավատացին 16-ամյա երազկոտ աղջկան և իրենց գնահատականներով ուղղորդեցին ինձ' Անիին դարձնելով Անի Ավդալյան: Շնորհակալ եմ բոլորին, քանի որ նրանք, ովքեր գոնե կես խոսքով աջակցել են ինձ, խթանել են իմ ձգտումն ու նոր բարձունքներ գրավելը:
Անի Ավդալյանի անունը նորություն չէ թե՛ հայտնիների, և թե՛ հասարակության շրջանում: Անին իր հաճախորդների հարմարավետության համար բացել է երկու գեղեցկության սրահներ , և պատրաստվում է բացել երրորդը:
Ի դեպ, «Ani Avdalyan Image Centre»-ի վարած գնային քաղաքականության մասին. Անին նշեց, որ կենտրոնից կարող են օգտվել բացառապես բոլորը, քանի որ գնային սանդղակը նման է մյուս բոլոր իմիջ կենտրոնների գնային համակարգին:

  Աննա Առաքելյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն