Երևան, 04.12.2020, 05:12,
Քարտեզագրման աշխատանքներ են իրականացնելիս եղել, ձեռքի հետ էլ փորձել առաջ գալ.Ինչ կատարվել իրականում Տեղ գյուղում. Մանրամասնում է համայնքապետը Հանդիպում 3 Դեկտեմբեր, 2020 15:34Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չունեցող իշխանության պաշտոնները. Հայկ ԲաբուխանյանԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ ա՞... մարդ Ձեզանից գլուխ չի հանում, մարդ Աստծո»Սերժանտը կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք․ ճանաչենք մեր հերոսներինԾանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են ՀՀ ապագանԷՐԹԱՄ ՔԵԶԻ ՀԱՄԱՐ՝ ԿՐՄԵԼԻՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԱԲՐՈ» ԲԵՐԵՄ «ՇԱՔԱՐԻ ԱՐՔԱՆ» փաստորեն ճիշտ էր ասում Հենց այս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի սահմանների նոր տեսքը. թուրքագետԹուրք զինվորականները Ադրբեջան կմեկնեն մեկ տարով

photo. ԵՐԲ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹ

Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, որը տարածված է կոչել նաև Տրնդեզ և նորապսակների օրհնության օր: Այս տարի տոնախմբությունն առանձնահատուկ էր, քանի որ Մասիսի բնակիչ Համլետ Գևորգյանը ընտանիք էր կազմում <<Մեր Տուն>> հասարակական կազմակերպության սան Մարիամ Գավալյանի հետ: Մարիամը ստեղծում էր այն ընտանիքը, որի արժեքն ու կարևորությունը զգացել էր ողջ կյանքում: Լուրն ուրախացրել և հուզել էր շատերին, որից անմասն չէր մնացել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով իր աջակցությունն էր ցուցաբերել նորաստեղծ ընտանիքին: Միջոցառման ընթացքում Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ձեռամբ տեղի ունեցավ պսակադրություն: Այնուհետև Մասիսի Կենտրոնական այգու հարակից տարածքում վառվեց խարույկ և տեղի ունեցավ ավանդական Տեառնընդառաջի ծիսակատարությունը: Քաղաքապետը շնորհավորեց նորապսակներին և նրանց նվիրեց Աստվածաշունչ` իրենց կյանքում հավատն ու սերը մշտապես պահպանելու համար: <<Մեր Տուն>> հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն էլ բոլորի անունից շնորհակալություն հայտնեց պրն. Համբարձումյանին և նրան հանձնեց շնորհակալգիր` ևս մեկ հայ ընտանիքի սատարելու համար: Մասիսի ՈՒսանողական խորհրդի անդամների կողմից կազմակերպված ավանդական ուտեստների հյուրասիրությունն ու <<Սիս>> պարային համույթի ազգագրական պարերը լիարժեք դարձրին տոնական օրը:

Մասիսի Քաղաքապետարան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն