Երևան, 04.06.2020, 23:24,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Գյումրվա Գիքորը.Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը վերջին մի քանի ամիսներին վերամարմնավորվում է տարբեր հերոսների կերպարներում..

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը վերջին մի քանի ամիսներին վերամարմնավորվում է տարբեր հերոսների կերպարներում...Կրթական մեծ բարեփոխիչ Մինասյանը ռեինկարնացվեց կրթական գործի Կոլումբոսի,հետո էլ իրեն հռչակեց ակադեմիական ազնվության ջատագով՝կերպարանափոխվելով Ռիչարդ Լևինսոնի "Կոլոմբո" սերիալի գլխավոր հերոսի՝անկաշառ կապիտան Կոլոմբոյի,այնինչ ամբողջ մարզը գիտի Մինասյանի կաշառամոլ լինելու մասին,հետո կերպարանափոխվեց հայտնի գրող Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոս Էրքյուլ Պուարոյի և սկսեց զբաղվել "դավադրությունների տեսությամբ" և փնտրել մեր թիկունքին կանգնած ուժերին,սակայն մինչև հիմա չի գտել, ճաշակի ռահվիրա Պիեռ Կարդենի,սակայն իրականությունն այն է,որ Սահակ Մինասյանն ընդամենը լոռվա հանճար Հովհաննես Թումանյանի հերոս Գիքորից ոչնչով չի տարբերվում... 
Վերջին գիտխորհրդից հետո Սահակ Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել,որի ընդհանուր իմաստը հետևայալն է՝"ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ"...Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Սահակ Մինասյանի կոչը՝ "մտահոգներին" գալ համալսարան և տեղում ծանոթանակ իրավիճակին...
ՇՊՀ ռեկտորը կրկին թաքնվում է գիտխորհրդի թիկունքում և սեփական անօրինականությունների և հանցագործությունների մեղսակից դարձնում նաև գիտխորհրդին...Հետաքրքիր է,այդ ո՞ր մեր հրապարակումն է "անհիմն շահարկում"...Բոլոր հրապարակումները և հարցազրույցները համեմված են ծանրակշիռ ապացույցներով...ԿԳ նախարարի այցից հետո ակնթարթորեն չեղարկվեցին Սահակ Միանսյանի բազմաթիվ անօրինական որոշումներ.ը… Հետաքրքիր է,դահլիճի վրա 118 միլիոն դրամ ծախսելն է ապատեղեկատվություն,թե՞ գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը...Բազմաթիվ գիտխորհուրդների ժամանակ է կրթական գործի Կոլումբոս ռեկտորը բարձրաձայնել այդ թիվը... 
Որքան կռահում եմ,Սահակ Մինասյանի այս հայտարարությունը պատահական չէ...Սահակ Մինասյանը երևանյան իր "վոյաժների" ժամանակ հանդիպումներ է ունենում PR-ով զբաղվողների հետ և խնդրում է զբաղվել իր իմիջով...Երևի մեկին գտել է,ով զբաղվելու է այդ գործով և հող է նախապատրաստում՝"հետաքրքրվողներին" հրավիրում բուհ,որ եթե "միամիտ" մեկն էլ գա,դա բացատրի իրենց "հետաքրքրությամբ"...Մայրաքաղաքային PR-շչիկներին տեղեկացնեմ,որ հնարավոր չէ բարձրացնել Սահակ Մինասյանի վարկանիշը հասարակության մեջ, քանի որ երբևէ վարկանիշ չի ունեցել... Ես ինքս էլ անպայման մեծ հաճույքով կհանդիպեմ բուհ այցելողների հետ և մանրամասն,ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ կներկայցնեմ Սահակ Միանսյանի այն բոլոր ավերիչ,հանցագործ,անօրինական քայլերի մասին,որի արդյունքում համալսարանը հայտնվել է բոլոր առումներով խորը ճգնաժամի մեջ... 
Հ.Գ.Գիքորային "ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ"-ը Սահակ Մինասյանի "հագով" չէ՝բալը թանկ է...»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն