Երևան, 18.06.2018, 19:34,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Տարվա պարտաճանաչ պատգամավոր ՝ Մելիք Մանուկյան

   Մեր երկրում կարգ ու կանոն ասվածը շատ քչերին է  ծանոթ: Ոմանք ՝ հարստանալուն պես, դուրս են գալիս իրենց սահմաններից և փորձում ինչ-որ բան ապացուցել իրեց հակառակորդներին: Ոմանք էլ, այդ ինչ-որ բանը փորձում են ապացուցել իրենց աշխատանքով և համեստությամբ: 
  ՀՀ-ն հարուստ է գործարար պատգամավորներով, ովքեր փորձում են միաժամանակ և՛ քաղաքականությամբ զբաղվել, և՛  զբաղվել սեփական գործարանի աշխատանքներով : Սակայն քչերն են ,որ կարողանում են հասցնել երկուսն էլ և լինել պարտաճանաչ : 
   ArmenianInfo.am-ի թղթակիցը, ով հետևողական է ԱԺ նիստերին պատգամավորների ներկայությանը, ով միշտ ներկա-բացակա է անում պատգամավորներին և հետևում նրանց ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ բիզնես ոլորտում, 2017 թվականին արձանագրել է  ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի պարտաճանաչ ներկայությունը ԱԺ-ում: Մելիք Մանուկյանը հազվադեպ է ուշանում կամ բացակայում, չի անում տհաճ մեկնաբանություններ և չի խառնվում տհաճ ռազբորկաներին, որոնք, ի դեպ, վերջերս դարձել են ԱԺ - ի անբաժանելի մասնիկը: 
  Մելիք Մանուկյանը, փաստորեն պարտաճանաչ է ոչ միայն ԱԺ-ում , այլև աչքաթող չի անում իր գործերը: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում։ Գործարանը գտնվում Է Երևան-Սևան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում։ 
 Մելիք Մանուկյանն իր առաջին սեփական գործարանը  հիմնեց Հայաստանում 1989թ., որը անվանվեց «Սարանիստ»: Այն սկսեց զբաղվել ապակե տարաների վերամշակմամբ: Սկզբում փոքր քայլերով, իսկ այնուհետև մեծ հաջողություններով արտադրությունը զարգացավ, ընդլայնվեց, և այսօր «Սարանիստի» արտադրանքը որակապես համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշերին:
2015-ին  արտադրությունը վերազինվեց նորագույն հոսքագծերով ու սարքավորումներով: Նորաբաց գործարանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բարձր գնահատեց «Սարանիստի» արտադրական պոտենցիալը: Այն այսօր չի զիջում իտալական և գերմանական արտադրություններին:  

Մելիք Մանուկյանը , փաստորեն , հարազատ է մնում Բարգավաճ Հայաստան կուսակցության կարգախոսին ՝ «Մեր խոսքը գործ է » : Մեր լավատեղյակ աղբյուրը նշում է ,որ թեև պատգամավորի պատգամավորական գործունեությունը թույլ չի տալիս անմիջականորեն մասնակցություն ունենալ «Սարանիստի» գործունեությանը, սակայն նա հետևողական է իրականացվող աշխատանքներին, գործարան է գնում հիմնականում շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի դա չխանգարի պատգամավորական գործունեությանը:
  Մելիք Մանուկյանը  այն եզակի պատգամավորներից է , ով ապրիլյան պատերազմի ժամանակ իր  աջակցությունը ցուցաբերեց մեր հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին: 


ArmenianInfo.am-ին հասած տեղեկություններին համապատասխան ՝ Մելիք Մանուկյանը հիմա էլ կառուցում է գինու, կոնյակի գործարան՝ որը  «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ն է լինելու: Բացումը նախատեսվում է օգոստոս ամսին: 
   

 

Աննա Առաքելյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն