Է՜ Ոստիկանապետ էիք ուզում մնայիք՝ Արգամիչի եկեղեցում «մի երկու հատ մոմ էլ ավել վառեիք»

Նախկին Ոստիկանապետ, ակորդեոնիստի համբավ ունեցող Ալիկ Սարգսյանը, ով նախկինում «լավերի» համար Դոլյա Վարավսկայա էր նվագում հարսանիքներում, (այդ մասին մամուլը բազմիցս անդրադարձել է, այդ թվում նաեւ տողերիս հեղինակը՝ տպագիր մամուլում) մինչ այս պահը, շարունակում է հանդես գալ նախկին Ոստիկանապետի դիրքերից: 
Ալիկ Սերգեյի՛չ, Դուք արդեն պատգամավոր եք, եւ կարիք չկա տեղի-անտեղի հատուկ հանգով հիշատակել Ձեր նախկին պաշտոնը:
Պատգամավորի աշխատանքն էլ պակաս պատասխանատու գործ չէ. երբ անելիք ու ասելիք ունես…

 

Image result for Ալիկ Սարգսյանի

 

Է՜ չէիք ուզում պատգամավոր դառնալ՝չդառնայիք, որ Ձեզ համար ուշագնացության պատրաստ որոշ ՏԽՐԱՀՌՉԱԿՆԵՐ, Ձեր «սվոյ ԼՐԱՏՈՒՆԵՐ», իրենց կոնտակներում մինչ օրս Ձեզ չհիշատակեին որպես «օրվա» ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ...


Է՜ Ոստիկնապետ էիք ուզում մնայիք՝ ժամանակին Արգամիչի եկեղեցում, «մի երկու հատ մոմ էլ ավել վառեիք»: Իսկ քո Տխրահռչակ ԼՐԱՏՈՒՆԵՐԻՆ Ալիկ Սերգեյի՛չ, այդ թվում նաեւ Ձե՛զ, խոստանում եմ չհիասթափեցնել:

Արգամիչի ականջն էլ ընդեղ կանչի...Մի հատ առիթ լիներ՝ մի –մի թաս խմեիք միասին: Ոնց որ այսօր էիք, մեզ հետ զրույցում, էրնեկ տալիս հին օրերին...

Հ.Գ 
Ի դեպ, Ալիկ Սարգսյանը խիստ ջղաձգվել, ու ափերից դուրս էր եկել, երբ մեր թղթակիցը նրանից փորձել էր պարզել, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ Սերգեյիչն ու Արգամիչը հանդիպում են ունեցել: 
Ալիկ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման հետ կապված հարցադրումը, իր հասցեին համարյա թե հայհոյանք էր համարել: Համենայնդեպս, մեզ մոտ այդպիսի տպավորություն նա թողեց:

Բա՜ Արգամիչ, տեսնո՞ւմ ես. էդ «անտեր» պաշտոնն ինչ բան ա: Բա վարչապետ չլինեի՞ր, օճառի համար հերթ կանգնեին, ու չոքեչոք քովդ գային…
Իսկ ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին «հոգով-սրտով» անխնա նվիրված միաբջիջ ԽԼՈՒՐԴԻՆ, ու եւս մի ԱԿԱՆՋԱՎՈՐԻ, ովքեր այսօր շրջանառության մեջ էին ներդրվել, ապա մի դեպքում՝ հարգելով լրատվամիջոցին, իսկ մյուս դեպքում՝ «ԱԿԱՆՋԱՎՈՐԻ» ՊԵՏԻՆ, առայժմ զերծ կմնամ հանրայնացնելու այդ "ամպոտ ոտքերով" ՓՆԹԻՆԵՐԻ անունները:

 

Իսկ Ալիկ Սերգեյիչին էլ, իր հերթին կասեմ հետեւյալը. չխառնե՛ք մեզ Ձեր ոտքերի տակ թավալ եկող տզրուկների հետ:

Համ էլ, անգամ եթե չեք հավատում, դուք արդեն Երեւանում եք, համարյա 
Թումանյան փողոցում գտնվող Ձեր «օֆիսում» ...

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընդամենը 6 հազար 393 ձայնով հայտնվեց խորհրդարանում:

Հ.Գ
Եւ ամենավերջում. Ալիկ Սերգեյի'չ, այնտեղ ուր մեզ Ձեր խոսքերով ասած՝ «ռազբորի» էիք հրավիրում, հասցեն անփոփոխ է…
Մի հապաղեք. «նվագեք»…

Ախր, Ալիկ Սերգեյի՛չ, երբ փորձում եք կարգադրություններ անել, պետք է մի բան հստակ իմանաք. մենք ոչ միայն հենց հիմա, այլ հետո էլ, Ձեր հրահանգները կատարող չենք:

Փորձեք ինքնահաստատվել Ձեզ սիրով փարվածների մոտ…

 

 

Գայանե   Զարգարյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն