Երևան, 15.12.2018, 22:34,
Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնիՄուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգՏո, ա՛յ Ֆրանկլին Գոնսալեսներ, Փաշինյանը Ռուսաստանին դեռ Ձեր նիսյաները պիտի փակի, նոր մտածի մարտահրավերների մասին Տրանսպորտային միջոցների ղեկին չպետք է լինեն գռեհիկ ու ոչ կոմպետենտ վարորդներՍաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, հայտնաբերվել է«Առանց մեկնաբանության». Վանեցյանը դեկտեմբերի 15-ին գաղտնալսման հարցով ասուլիս կտա«Ձեր կուսակցության 90%-ը հիմա պետք է արդեն նստած լիներ, այդ թվում նաև՝ դուք». Փաշինյանը՝ Վիգեն ՍարգսյանինԴավիթ Շահնազարյանին կանչել են ԱԱԾ. վերջինս հրատապ ասուլիս է հրավիրումՆա երբեւէ իր դեմքը չի փոխել. հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու իր հայացքներինԱրդարադատության փոխգնդապետ, իրավաբան, պատգամավորության թեկնածու Հայկ Հովհաննիսյանը, իր ընտրողների շրջանում մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում

Նախկին զինդատախազը խաշ է պատիվ տվել իր դոկտորականի պատվին. Սերժ Սարգսյանը լավ քեֆ է արել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ կիրակի օրը «Օջախ» ռեստորանում մեծ խաշկերույթ է եղել: Նախաձեռնողը նախկին զինդատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն է եղել, որը ՀՀԿ վերնախավին, Կառավարման ակադեմիայի գիտխորհրդի եւ նախագահականի մի զգալի անձնակազմին հրավիրել է «Օջախ» ռեստորան՝ խաշ ուտելու եւ նշելու իր դոկտորականի պաշտպանությունը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոստանյանի կազմակերպած կերուխումին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ավելին՝ նա մնացել է մինչեւ հավաքույթի վերջը, կերել, խմել ու լավ քեֆ արել:

Ուշարժանն այն է, որ Սերժ Սարգսյանի մի կողմում նստել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մյուս կողմում՝ նորընծա դոկտոր Գեւորգ Կոստանյանը:

Նշենք, որ խաշկերույթին մասնակցել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի բոլոր անդամները՝ առանց բացառության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն