Երևան, 21.11.2019, 14:49,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

Մովսես Հակոբյանը՝ «սխոդկաների» եւ իր պաշտոնանկության մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գեներալիտետի փակ հանդիպումները դադարեցվել են: Օրեր առաջ գրել էինք, որ ՀՀԿ շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, իսկ գեներալիտետը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի եւ պարբերական հանդիպումներ է սկսել՝ իր թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ:

Իշխանական նեղ շրջանակներում խոսվում էր, որ մամուլում Վիգեն Սարգսյանի դեմ սկսած արշավի հետեւում հենց գերենալիտետն է կանգնած, մասնավորապես, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որից Վիգեն Սարգսյանը ցանկանում է ազատվել այնպես, ինչպես ազատվեց ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից:

Գեներալիտետի վերջին հանդիպումը, ըստ մամուլի տեղեկությունների, եղել է մի քանի օր առաջ. Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը:

ՀԺ-ն փորձեց այլ մեկնաբանություն ստանալ անձամբ Մովսես Հակոբյանից:

Պարոն Հակոբյան, մամուլում գրվել է, որ դուք եւ Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել եք եւ երեք ժամ զրուցել, ինչ-որ արտառոց բա՞ն կար, հերքո՞ւմ եք, թե հաստատում այդ լուրը, եւ ի՞նչ կասեք գեներալական կազմի հանդիպումների մասին:

Ինձ հետաքրքիր չեն էդ գրածները:

Բայց անընդհատ խոսվում է…

Էնքան խոսացեք, դուք խոսացեք, ձեր կայքերը չեմ նայել ձեր գրածները ու ինձ պետք չի, ես ուրիշ բան եմ անում:

Իսկ ձեր պաշտոնանկության մասին խոսակցություննե՞րը:

Ես գիվանդ խոսակցությունները չեմ կարող ոչ մեկնաբանել, չգիտեմ, դուք ձեր գործով զբաղվեք, մենք մեր գործով զբաղվենք:

Պարոն Հակոբյան, խոսվեց նաեւ, որ Վիգեն Սարգսյանի դեմ մամուլում սկսված արշավի հետեւում նաեւ դուք եք կանգնած:

Հիվանդ եք դուք, էդ հիվանդներին տարեք, հոգեբուժարանում հարցրեք: Ես հիվանդների հետ չեմ կարող զրուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն