Ռուբեն Հայրապետյանը զայրացած էր...

Այսօր "Հրապարակ" թերթը գրել էր՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգեւատրմանը հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սերժ Սարգսյանի երկու կողմում նստած «հարատեւ» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ. Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարեւելու, Ծառուկյանը չի արձագանքել, ավելին՝ նրանց հաշտեցնելու գործն իր ուսերին է առել Հայրապետյանի մտերիմ Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը։
Այս տեղեկատվության իսկությունը իմանալու համար Armenianinfo.am-ը փորձեց հեռախոսակապ հաստատել Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն հարցը հնչեցնել չհասցրինք․ երբ մեր թղթակիցը նշեց՝ լրագրող է զանգահարում, Հայրապետյանն ասաց՝ հեռախոսով հարցերի չի պատասխանում։
Փորձեցինք հեռախոսակապ հաստատել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, սակայն նա նույնպես հեռախոսազաներին չպատասխանեց։ Ի դեպ, վերջերս Տոնոյանը հեռախոսազանգերին հազվադեպ է պատասխանում կամ չի պատասխանում։ Թե որքանո՞վ է լրագրողների զանգերին չպատասխաները համապատասխանում մամուլի խոսնակի պարտականություններին, կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է։
Ի դեպ, ԲՀԿ-ին մոտ կանգնած անձանցից մեկն էլ, պաշտոնապես չպատասխանելով մեր հարցին, արձագանքեց միայն, "Հրապարակին" ինչ կա. գրում ա էլի..Քանի անգամ են գրել՝ հետո էլ մամուլով հերքել են նրանց գրածները: