Երևան, 04.06.2020, 23:31,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Հայաստանը քանի գնում Պուգաչովային է նմանվում, կամ ինչո՞ւ հենց Արմեն Սարգսյանին

Քանի գնում նմանվում ենք պլաստիկ վիրահատություններով գոյատևող աստղերին: Նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ արտաքին տեսքը պահելը:
Տեսեք, հեռու չգնանք:

Ըստ իս Արմեն Սարգսյանը ընդամենը Հայաստանի արտաքին տեսքն ապահովող՛՛ մակիյաժ՛՛ է: Մենք ներսից ենք փտում պարոնայք, ներսից: Մենք պետք է մեր ներքին օրգանները փոխենք՝ հները փոխարինենք նորերով, մեզ ՛՛տրանսպլատացիաներ՛՛ են պետք, այլ ոչ թե պլաստիկ վիրահատություններ: Այսինքն պետք է շարժվենք հետևյալ սկզբունքով՝ ունեցանք առողջ սիրտ , լյարդ, երիկամ, թոք, ապա հավատացած եղեք արտաքին տեսքն ինքն իրեն կվերականգնվի բնական կարգով:

Իսկ հիմա եկեք միասին պատասխանենք հարցին. Իսկ ինչու հենց Արմեն Սարգսյանին...
Երբեք Հայաստանը այդքան խոցելի չի եղել, ինչպես հիմա: Սկզբից նայենք թե ինչ ունենք.
1.Տնտեսություն ասած գոյություն չունի:
2.Աշխատավարձերի, թոշակների բարձրացում նույնիսկ հեռանկարում չի նախատեսվում:
3. Սոցիալական ապահովության խնդիրները խեղդում են
4.Օր օրի ավելանում են դժգոհությունները կապված թանկացումների հետ:
5.Արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողել է:
6. Փոխարեն գնալ արմատական փոփոխությունների, մեր իշխանությունները լուծում են իրենց վերարտադրման հարցը:
7.Արտաքին պարտքը աճում է
8.Արտագաղթը կանգ առնելու փոխարեն նոր թափ է հավաքում:
9. Կառավարությունը լուրջ ծրագրեր մշակելու փոխարեն մեզ հրամցնում է շոուներով:
10.Ներդրումային պրոցեսները չեն սկսվում, իսկ դա նշանակում է, որ Սփյուռքը չի վստահում ներկայիս իշխանություններին:

Ստեղծված իրավիճակում բացառված չէ, որ երկրում սկսվեն իսկական դժգոհություններ, ինչի արդյունքում ի հայտ կգան նոր ընդդիմադիրներ, որոնց միգուցե կհաջողվի ևս մեկ անգամ կոնսոլիդացնել հասարակությանը: Բնական է, որ այս ամենը կազդի Հայաստանի վարկանիշի վրա, ինչն էլ իր հերթին կարող է խոչնդոտ հանդիսանալ նորանոր վարկեր տրամադրելու ճանապարհին: Պետք են մարդիկ, ովքեր կհամոզեն միջազգային բանկային կառույցներին, որ այս ամենը զուտ էպիզոդիկ բնույթ են կրում և չարժե այն լուրջ հակամարտություն ընդունել: Թերևս այդպիսիններից մեկն է՝ Արմեն Սարգսյանը: Նրան բերում են որպես վահան միջազգային մարտահրավերներին դիմակայելու համար:
Հ.Գ. Այսինքն կարող ենք ենթադրել, որ Արմեն Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում, երկրի արտաքին պարտքը կտրուկ կաճի:

Կարեն    Թումանյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն