Երևան, 24.05.2018, 18:10,
ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռըՁերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականը (լուսանկարներ, տեսանյութ)Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել էՆոր նշանակումներ՝ ոստիկանությունում. Գրիգոր Գրիգորյանը՝ Շիրակի մարզային վարչության պետ, Էդգար Պետրոսյանը՝ Երևանի փոխոստիկանապետԴավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետՄանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամՄտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. նոր մանրամասներԱԱԾ 350 հոգանոց ցուցակը.ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Ադրբեջանը հերթական փորձն է անում խախտելու ազատ տեղաշարժվելու իրավունքը

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

«Արցախպրես»-ի այս հարցադրմաը ի պատասխան՝ ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է Ա. Սարգսյանը:

ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն