ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Այսօր` հունվարի 12-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքը հայրենիքի սահմանները պաշտպանելու ճանապարհեց Մասիսից և հարակից համայնքներից թվով 36 նորակոչիկների: Ապագա զինվորները հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցուց, որտեղ նրանց ճանապարհելու էին եկել Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ոստիկանապետ Վ. Վարդանյանը, ԱԱԾ Մասիսի բաժնի պետ Կ. Մադոյանը, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Հայրենիքի առաջ իրենց պարտքը հանձնելու մեկնող տղաներին անվտանգ և խաղաղ ծառայություն մաղթեց քաղաքապետ Դ. Համբարձումյանն ու նրանց հանձնեց առաջին անհրաժեշտության պարագաներով տոպրակներ: Երգ ու պարով, բարձր տրամադրությամբ և քահանայի օրհնությամբ Մասիս քաղաքը ճանապարհեց իր զինվորներին: Քաջ գիտակցելով իրենց վստահված կարևորագույն առաքելությունը` հայ զինվորին վայել հպարտությամբ, նորակոչիկները մեկնեցին բանակ:

Բարի ճանապարհ ու բարի վերադարձ…

Մասիսի Քաղաքապետարան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն