Կադիրովը Մակրոնին և Մերկելին Չեչնիա է հրավիրել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող են Չեչնիա այցելել և անձամբ ծանոթանալ հանրապետությունում սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված խնդիրներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Պետք չէ ռուսական ԶԼՄ-ներին մեղադրել զրպարտության մեջ և ղեկավարվել կեղծ տեղեկությամբ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, իր հետ բերելով Մերկելին, ճշմարտության փնտրտուքներում կարող է այցելել Չեչնիա։ Դռները բաց են»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:

Չեչնիայի առաջնորդը չի հստակեցրել, թե ինչ կեղծ տեղեկության մասին է խոսքը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն