Ասատուր Ասատրյանը՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ առողջապահական գործի կազմակերպիչ

Armenian Info տեղեկատվական պորտալի Armenian Medicine –ի ներկայացուցիչները, անցկացնելով տարեվերջյան ամփոփիչ սոցիալական հարցումներ, պարզեցին, որ 2017 թվականին հարցվածներից մեծ մասը բուժզննում անցել է Աստղիկ ԲԿ-ում՝ օգտվելով կազմակերպված ակցիաներից: « Շատ լավ է, որ երբեմն-երբեմն լինեում են նման ակցիաներ, դրանց շնորհիվ սոցիալապես ոչ այնքան ապահով մարդիկ կարողանում են բուժզննում անցնել և հետևել իրենց առողջությանը » , - մեզ հետ զրույցում նշեցին Աստղիկ ԲԿ-ի բուժծառայություններից օգտված անձինք: 

Armenian Info տեղեկատվական պորտալի Armenian Medicine –ի ներկայացուցիչները, հիմնվելով սոցիալական հարցումների արդյունքի վրա, տարվա լավագույն բժշկական հաստատություն են ճանաչել ԱՍՏՂԻԿ ԲԿ-ն, իսկ ԲԿ- գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին ՝ առողջապահական գործի տարվա լավագույն կազմակերպիչ:
«Աստղիկ» բկ-ն այսօր արդեն ներկայանում է որպես ժամանակակից, բարձր տեխնոլոգիական բժշկական կենտրոն, որտեղ ամեն օր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը իրականացնում է բուժական և ախտորոշիչ օգնություն։ Տարեց տարի այն ընդլայնում է իր ծառայությունների շարքն ու բարձրացնում մասնագետների որակավորումը։
ԲԿ-ի նպատակն է ձևավորել բժշկական ծառայությունների մատուցման առավել զարգացած համակարգ՝ հիմնվելով եվրոպական առաջատար կլինիկաների փորձի վրա և համագործակցելով նրանց հետ։
Աստղիկ ԲԿ-ն աշխատում է ՝ ամեն ինչ հօգուտ հիվանդի սկզբունքով։ Դրա վառ վկայությունն են ԲԿ-ի կողմից պարբերաբար կազմակերպվող ակցիաները, գիտակրթական սեմինարները, համաշխարհային անվանի կլինիկաների հետ համագործակցությունը, բարձրակարգ մասնագիտական կազմն ու բոլոր բաժանմունքների նորագույն սարքավորումներով հագեցվածությունը:


Հեղինակ ՝ Աննա Առաքելյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն