Երևան, 25.09.2017, 17:13,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

Մեր օլիգարխիայի շրջանում խուճապ է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»,- երեկ տոնական մի միջոցառման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ժողովրդական լեզվով ասած, ցեցը գցելով օլիգարխների ջանը:

Առավել քան համոզված եմ, որ Շարմազանովը տվյալ պարագայում ոչ թե Սերժ Սարգսյանի ուղղակի ցուցումն է կատարել, այլ ուղղակի բացահայտել է այն տրամադրությունները, գուցե նաեւ խոսակցությունները, որ կան իշխանության վերնախավում:

Մյուս կողմից՝ Շարմազանովը ներկայացնում է ՀՀԿ-ի այն թեւը, որ ներսում պարբերաբար դժգոհում է «անարդարությունից», թե իբր օլիգարխների պատճառով ամբողջ օրը ժողովրդի «թուք ու մուրն» են ուտում, իսկ դրանք տեղներից շարժվել չեն ուզում: Ուշագրավ է, որ այսօր Շարմազանովին արձագանքած ոչ մի օլիգարխ չի ասել, որ հնչածը ընկալել է ներդրումներ անելու հորդորի համատեքստում: Այսինքն՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից այնքան անհույս երկիր է, որ ոչ մի բանական մարդ չի համարում, որ ԱԺ փոխնախագահը կարող էր ներդրումներից խոսել:

Մյուս կողմից` օլիգարխները շատ լավ հասկանում են, որ բյուջեն դատարկ է, դրսից փողեր չեն սպասվում, եւ ժողովրդի բերանը փակելու համար իրենց ստիպելու են «մուծվել»: Բայց, օրինակ, Սամվել Ալեքսանյանը խոշոր կալիբրի օլիգարխ է եւ բաց տեքստով ակնարկում է, որ Շարմազանովը չէ այն մարդը, ով պետք է իրեն բան ասի:

Այստեղ բացահայտվում է մեր օլիգարխիայի թշվառությունը, նրա կրիմինալ բնույթը: Նորմալ երկրում գործարարին որեւէ մեկը չի կարող ստիպել, որ նա «մուծվի»: Քաղաքակիրթ աշխարհում մարդիկ հարկեր են վճարում ու հանգիստ բիզնես են անում՝ չհանդուրժելով ու ապօրինի համարելով իշխանության ցանկացած միջամտություն: Հայաստանի օլիգարխը նման համարձակություն չունի, որովհետեւ նա ընդամենը իշխանության կողմից «նշանակված» է կոնկրետ բիզնեսի վրա, հաճախ՝ մոնոպոլ կարգավիճակով, եւ մուծվում է ոչ թե բյուջեին, այլ կոնկրետ պաշտոնյաների գրպաններին: Ալեքսանյանը «դուխով» հակադարձում է Շարմազանովին, որովհետեւ «մուծվում» է շրջանակների, որոնց մոտ ԱԺ փոխնախագահն ընդամենը կոմսոմոլ է:

«Կիլիկիա» գարեջրի ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբ, ավելի փոքր կալիբրի օլիգարխ է: Նա ընդգծել է, որ Էդուարդ Շարմազանովը հենց այնպես հայտարարություն չէր անի: «Ով նման բան է ասում, ուրեմն մի բան ունի դատարկելու, կամ ինչ-որ մեկին գիտի, որ պիտի դատարկի»,- մանրամասնել է նա:

Պատկերացնում եք՝ ինչպիսի խուճապ է մեր օլիգարխիայի շրջանում: Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը տեղյակ էր, թե ոչ Շարմազանովի հայտարարությունից, նա ստացավ իր ուզածը. հիմա օլիգարխիան հերթի է կանգնելու «մուծվելու» համար, որպեսզի խուսափի կուլակաթափությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն