«Իմ տղան չափահաս մարդ է, ես ինչ մեկնաբանեմ, ինքն արդեն մեկնաբանել է , ու Ֆրանսիայից էլ պատգամավորներ են մեկնաբանել»

ԱԺ-ում ծեծկռտուք սարքելը հավանաբար տարվա լավագույն ամփոփումն է՝ ոչ այնքան գովելի վարքաբանության տեր Արթուր Մանուկյանի համար, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է , ում անունն անընդհատ քրեական պատմությունների հետ է կապվում:
Ու հիմա էլ, ոչ ավել, ոչ պակաս Աբրահամի որդի՝ Արթուրը, հոր ընկերոջ թասիբին կանգնելու համար պատգամավորին պահվածք է ցուցաբերել ՝ ԱԺ-ում վեճի բռնվելով Սերգեյ Բագրատյանի հետ:
Առհասարակ, վերջին ժամանակներս, հայոց խորհրդարանում բավականին շիլաշփոթային տրմադրություններ են տիրում՝ տարբեր առիթներով…
Բայց , քանի որ վերջին հերոսական դրվագը՝Աբրահամ Մանուկյան-Սերգեյ Բագրատյան «ռինգը» բավականին աղմկահարուց էր, Armenian Info-ն փորձեց լսել երիտասարդ պատգամավոր Արթուր Մանուկյան հոր՝Աբրահամ Մանուկյանի տեսակետը՝սույն միջադեպի հետ կապված, ով սկզբում չէր պատասխանում հեռախոսազանգերին, հետո նրա հեռախոսին պատասխանեց մեկ ուրիշը, ով չցանկացավ ներկայանալ և ասաց ,որ Մանուկյանը հեռախոսը սենյակում է թողել:
Մի որոշ ժամանակ անց, միայն Մանուկյանը որոշեց պատասխանել զանգերին, ու դեռ հարցը չլսած, արձագանքեց, որ ինքը շատ խառն է…
- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ-ում կատարվածը :
-Իմ տղան չափահաս մարդ է, ես ինչ մեկնաբանեմ, ինքն արդեն մեկնաբանել է , ու Ֆրանսիայից էլ պատգամավորներ են մեկնաբանել… Ես ոչ մեկիդ մեկնաբանելու բան չունեմ, եղա՞վ, հասկացա՞ք…
- Բայց Դուք ծնող եք, և պետք է , որ մտահոգված լինեիք Ձեր տղայի արարքների հետ կապված:
-Ես բան չունեմ ասելու, ես լավ տղա ունեմ ու բան չունեմ ասելու:
Այս նոտայով էլ, հավանաբար, ինքն իր ասածին չհավատալով, Մանուկյանը հուզված տոնով անջատեց հեռախոսը:
Իսկ Մաուկյանի « խելոք ու լավ » տղայի մասին կպատմենք հաջորդիվ…

 

Աննա Առաքելյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն