Երևան, 24.06.2018, 05:46,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Սամվել Ալեքսանյանը Երեւանում Դալմային գերազանցող մոլ է կառուցել PHOTO

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը շուտով Նոր Նորք վարչական շրջանում կբացի «Մեգա Մոլ Մասիվ» անունը կրող առեւտրի եւ ժամանցի համալիրը: Այն իր մեծությամբ շրջանցում է «Դալմա» եւ «Երեւան» մոլերին:

Նոր մոլի կառուցումը սկսվել էր 2 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»: Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն եւ մսամթերք էր վաճառվում:

Սամվել Ալեքսանյանի կողմից հողին հավասարեցվեց այդ շուկան իր հարակից վաճառակետերով հանդերձ: Գյուղացիները մինչ վերավաճառողներին իրենց մթերքը հանձնելը հնարավորություն ունեին ինքնուրույն իրացնել մթերքը, սակայն Ալեքսանյանի մոլի կառուցման ժամանակ կամաց-կամաց նրանք դուրս հրավիրվեցին շուկային հարող տարածքներից, որից հետո առհասարակ զրկվեցին իրացման հնարավորությունից: Շինարարության ընթացքում, երբ մոլի մի քանի հարկը կառուցվել էր, միայն վերավաճառողներին հնարավորություն տրվեց կիսակառույց շենքում փոշու եւ շինարարական աղբի հետ զուգահեռ մթերքի վաճառք կազմակերպել:

«Մեգա Մոլ Մասիվ»-ը տեղակայված է Սաֆարյան փողոցին եւ Գայի Պողոտային հարող հատվածում, որտեղ կա նաեւ «Երեւան Սիթի» սուպերմարկետը: Մեզ հայտնի դարձավ, որ մոլի բացումից առաջ այդ սուպերմարկետը կտեղափոխվի հենց մոլի մեջ, քանի որ սուպերմարկետի տարածքը Սամվել Ալեքսանյանին չի պատկանում, իսկ սուպերմարկետը կվերածվի արդեն հիպերմարկետի: Մոլում կտեղակայվի նաեւ Ալեքսանյանին պատկանող «Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութը:

Նոր մոլի տարածքը 52.700 քառակուսի մետր է: Գայի պողոտայից մոլը երկհարկանի է երեւում, սակայն այն 6 հարկ ունի, առաջին երկու հարկերում ընդհանուր տարածքից առանձնացվել եւ ավտոյականատեղի է կառուցվել:

Մոլում նաեւ կլինի սառցադաշտ, պարահրապարակ, կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված առանձին մարզասրահներ, ատրակցիոններ, սննդի եւ սպասարկման կետեր, կարտինգի հրապարակ, կինոթատրոն եւ այլն:

Ի դեպ, միրգ-բանջարեղենի համար նախատեսվել է ամբողջ մոլի տարածքի 10 տոկոսի չափով տարածք, այսպես եղավ նաեւ Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղակայված Փակ շուկայի վերակառուցումից հետո»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն