Բալասնյանը՝ իր աներձագին ու Տորմուզ Հենդոյին խիստ ի սիրում...

ԱՆՓԱՌՈՒՆԱԿԸ` ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

Բալասանյան մի ասա՝ մի կրակ ու պատիժ ասա: Գյումրեցիները մինչ այսօր էլ չեն կարողանում դուրս գալ թմբիրից՝ հասկանալու, թե ավերիչ երկրաշարժիչ հետո, ի՞նչ մեղք ունեին գործած Աստծու առաջ, որ եւս մի քայլող պատիժն էլ եկավ ու փաթաթվեց նամուսով ու թասիբով ապրող գյումրեցու վզին: 

Իսկ Գյումրու ժողովուրդը, ով ինքնասեր է, ու իր արժանապատվության գինը իմացող, այլեւս չի կարողանում զսպել դժգոհության ալիքն ու օրեցօր Գյումրու մեջքը կոտրող չարաբաստիկ քաղաքագլխի՝ Բալասանյանի չգոյությունը, ով եղած-չեղած մի հաշիվ է գյումրեցիների համար:
Ու ինչպես հնաբնակ գյումրեցիներից շատերն են նշում տարբեր առիթներով. «Անիծվի այն օրը, որ պիվի դիրեկտորը, պլստալեն եկավ ու ծվարեց հայրաքաղաք Գյումրիում »:
Ես Չախմախենց Բալասանյանը, ով ծագումով ոչ ավել ոչ պակաս Made in Կիրովաբադսկի է, (կիրովաբադցի է էլի ), դեռեւս իր՝ գարեջրի առաքիչ հոր շնորհիվ, դեռեւս 37 թթ-ից եկան ու հաստատվեցին էս սուրբ հող ու ջրում:
Ասում են, Բալասանյաններն էդ օրերում բավականին անհաջող համբավ են ունեցել.շատերին են «փուռը տվել», մինչ կարողացել են իրենց ոտամանին տեղ անել: Ի դեպ, հայտնի կատակ կա, որ չախմախցիներից շատերին՝ հիմնականում ախմախ են ասում…
Ու հիմա թե ո՞վ է մեղավոր, որ Բալասանյանի նման երեւույթը Գյումրին դրած «հնձում» է, դժվար է ասել: Քանի որ, օրը մեջ մեկի գրկում հայտնված ու ճակատին տարբեր փորագրություններով հայտնի դարձած Բալասանյանն իր ասեղն է թելում՝թքած ունենալով Գյումրեցու վաղվա օրվա ու ապագայի վրա:

Մինչ այսօր էլ Գյումրեցին չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու՞ է բիրդան աղա դարձած Բալասանյանը, «բռնաբարում մանր ու միջին բիզնեսը»…
Եւ վերջապես ինչու՞ պետք է մարդը միլիոնավոր դրամներ ծախսի՝ այս կամ այն շինության ավարտական ակտի երեսը տեսնելու համար:
Մինչ այսօր որեւէ մեկի տրամաբանության մեջ այդպես էլ չի տեղավորովում, թե ուղեղի ո՞ր ծալքով է օրինակ Բալասանյանը ձեւավորում իր աշխատանքային օրակարգը , եւ թե ի՞նչ տրամաբանությամբ է կադրեր նշանակում Գյումրու քաղաքապետարանում՝ առհասարակ:

Կատարյալ զավեշտի ու ապսուրդի ժանրից է, թե Գյումրու նախկին քաղաքապետի օրոք քաղաքապետարանում հավաքարարի համբավ ունեցող Տորմուզ Հենդոն, (ով ի դեպ ասում են ժամանակին լավ քոթակներ է կերել Վարդան Ղուկասյանից) հանկարծ դառնում է քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այստեղ են ասել. «Աշխարհ կանգնիր՝ իջնող կա»…. ստատուսով հավաքարարը քնում եւ արթնանում է որպես քաղաքի կարեւորագույն անձ մը..
Դե ինչպես Բալասանյանն է ամեն օր մի մաշիկ փոխելով ու երեսին աստառ քաշելով դառնում այս ու այն քաղաքական թեւի կցորդն ու խամաճիկը, այնպես էլ երեւի տոռմուզներն են բարգավաճում ու գլխավոր ճարտարապետ կտրում՝ օրը ցերեկով:Տոռմուզ Հենդոյին Վարդան Ղուկասյանը երեւի քիչ է քոթակել…


Իրականում, պետք է Բալասանյանի «տոռմուզները քաշել»` որ Տոռմուզ Հենդոներով ու իր ազգ ու տակով,չզավթի Գյումրու քաղաքապետարանն ու Գյումրու գանձարանը՝ հավաքարարներին ճարտարապետ դարձնելով ու բյուջեից ժողովրդի հաշվին աշխատավարձեր «գրեֆ» անելով...Չնայած Բալասանյանն ու՞ր «գրեֆ» անելն ու՞ր, լավ հաջորդ անգամ կբացատրենք էդ մոմենտները՝ միսիո Բալասանյանին:

Բայց նախ եւ առաջ, Բալասանյանի «ամրագոտիները պետք էր ձգել» նրա համար, որ դեկտեմբերի 7-ին՝ Սգո օրով, չբերեր ու քաղաքի Տոնածառը չզարդարեր: Ու՞մ էր հեգնում, կամ ի՞նչ, էր ուզում դրանով ասել «պիվիստ» Բալասանյանը : Մի երեույթ, ով ողջ տարին զլանում է Գյումրու եկեղեցու, (նախորդ իշխանության օրոք տեղադրված) բազում Խաչքարերի լույսերը վառել , (քանի որ լամպեր ներկրելու գործում Բալասանյանի որդյակը փաս է), հանկարծ որոշում է դեկտեմբերի 7-ի օրով քաղաքի Տոնածառը զարդարել: Կատարյալ խայտառակություն եւ Ամոթ... երեւի այդ կերպ էր հարգում Աղետի զոհերի Հիշատակը՝ ողջ տարին քաղաքի բյուջեն գրկած-նստած Բալասանյանը:
Ու հիմա , մերօրյա աղան ում գարեջի գործարանում մի բաժակ գարեջուր խմողն անգամ, ասում են պիտի վճարի ու անգամ մեկ շիշ ջարդողը տեղում պիտի հատուցի, հանկարծ «աղայություն» է անում , ու մեկ օր շուտ Տոնածառ տեղադրելու Շոու է կազմակերպում քաղաքում:


Մեղա քեզ, Տե՛ր Աստված….Փրկեա, եւ Պահպանեա մեզ Բալասանյան չարիքեն… Ողորմած Աստված…


Միգուցե, սույն պարոնը, մի քիչ հաճախակի հանգրվանի իր ղեկավարած կառույցում, ու մեկ-մեկ էլ առանց իր ախրանայի ու զինվորիկների շքախմբի «դուխ» անի՝ մարդամեջ դուրս գալ,  ու մոտիկից ծանոթանալ իր պահած քաղաքի աղբակույտերի ու փոշու մեջ կորած փողոցների, ու վերջապես սոցիալական ծանր վիճակում գտնվող գյումրեցու հետ, ով, ամեն Աստծու օրը կռիվ է տալիս Բալասանյանին Գյումրու տեղը ցույց տվողների հետ:

Լավ, կարո՞ղ ենք իմանալ, թե ինչով է զբաղված մերօրյա պարապ գործերի մինիստրը. վերջապես ի՞նչն է պատճառը, որ նույն հաջողությամբ օրինակ, Գյումրու Աստվածածին եկեղեցին, որ նախորդ ղեկավարի՝ Ղուկասյանի օրոք, հսկայական ներդրումների հաշվին կյանքի կոչվեց , ինչու՞ է այսօր անտեսվում սուպեր քաղաքապետի կողմից:

Հարց է առաջանում. Ու՞մ համար է երբեմեն-երբեմն աշխատանքի այցելում գարեջրագործ Բալասանյաը, իր աներձագի հետ քաղցր-մեղցր զրույցներ անելո՞ւ, թե՞ ….
Ի վերջո, Գյումրեցին մի օր կտեսնի՞, որ տանը մարդ կա, թե՞ Բալասանյանը միայն իր աներձագին է խիստ սիրում ու թեւի տակ պահում… Էլ ուրիշ բան ու գործ հայրաքաղաքում չկա:

Բացի այդ, պարոն մինիստրը կասի՞ թե ում հաշվին, եւ ի՞նչ գումարների հաշվին է ախրանիկներ պահում ու դայլայլում Գյումրու փողոցներում՝ իր «կալոնաներով»:

Այդ ծախսերը, ո՞ր դավթարում է գրում Բալասանյանը. Հիմա մեր պետությունը բան ու գործ չունի. Հավանաբար պիտի քաշի Բալասանյանի բուրժուական կայֆերի ծախսերը, դե իսկ Բալասանյան էլ երեւի ՝իր սիրելի աներձագի…

Գյումրեցու հերն էլ անիծած….


Քաղաքապետ կոչեցյալը կարող ա՞ լավ չի հասկացել, կամ տեղը լավ չի բերում, որ իրեն քաղաքապետ են նշանակել, ոչ թե ախրանիկների ցուցադրություն անելու ու «թամաշաներ» ապահովելու, այլ գյումրեցիների խնդիրները լուծելու համար:
Պետական աթոռը՝ ճոճվելու ու  կառուսելի հետ շփոթելու համար չէ. Այն պետք է ծառայի բացառապես ժողովրդին, առանց որի գոյություն Բալասանյանը, կարծում ենք առ ոչինչ է…
Բացի սեփական գանձարանը հազարապատկելուց ու քաղաքի զարգացումը հետընթացի ճանապարհով տանելուց, պարո՛ն, պետք է մտածել նախ եւ առաջ ժողովրդի մատից մի փուշ հանելու,  ու Գյումրի քաղաքում  մի քար ավել դնելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է. "Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար: Մենք շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է "...

Ակնհայտ է, որ ՀՀ նախագահը այս հարցը շատ խիստ ձեւով է դրել օրակարգում, որին միանշանակ կհաջորդեն կոնկրետ գործողություններ:

Իսկ Գյումրեցուն մնում է հույս փայփայել, որ այս հայտարարության թրի տակով կանցնեն Բալասանյանի նման անգործներն ու անփառունակները, ովքեր սարքելու, գործ անելու փոխարեն քարուքանդ են անում արած դրածն ու մտածում են լոկ իրենց սեփական մաշկի ու սեփական մորթու մասին:
Ու  Բալասանյանի նմանները կշարունակեն խայտառակել հայրաքաղաք Գյումրին ու մեր ռեսպուբլիկան, քանի դեռ չեն տրվել կոնկրետ գործողության մեկնարկներ:

Հ.Գ

Իսկ առհասարակ, սրանց նմանները ոչ թե ուրիշ տեղ պետք է գործի անցնեն, այլ ընդհանրապես պետք է «սպիսատ» արվեն հասարակության շարքերից, քանի որ սրանց տեսակը խիստ վտանգավոր է հասարակության շարքերում բաց թողնելու համար: 

Որքան որ սրանց տեսակը հեռու խաղա այսօրվա իշխանական էլիտայից, այնքան լավ՝ այդ նույն իշխանավորի համար, քանի որ Բալասանյանների նմանները ոչ այլ ինչ են, քան «գռուզ» այդ նույն իշխանության համար:
Թե չէ, պիվա լցնելն ո՞ւր քաղաքի գործերը կառավարելն ու՞ր …

Հ.Գ1
Կարծում ենք, Գործադիրը 2018 թվականին մաղով կանցկացնի Բալասանյանի անգործունակության պտուղները եւ համապատասխան հետեւություններ կանի….Իսկ Գյումրեցին կշահի դրանից, ու կօրհնի նման որոշում կայացնողներին…
Թե չէ՝ ինչքան պիտի Բալասանյանը թիթեռ նկարելով ու աներձագի հետ խաղիկներ ասելով, դնի ու Գյումրին վար ու ցանք անի…Մեկը չկա՞ ասի. «Տո՛ Բալասանյան, հիմա դու քաղաքապետ ե՞ս, թե դիվան քշելու վարպես ե՞ս, Ամոթ է….

Բալասանյանի արկածների մասին առավել հանգամանալից՝կներկայացնենք հաջորդիվ:
Ի դեպ, մենք մի քանի հարց էինք ուզում ուղղել նմանը չունեցող քաղաքապետ կոչվող Բալասանյանին, ով այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Հաջորդիվ մենք կփորձենք լսել Բալասանյանի ասքերը՝ Գյումրին այս վիճակին հասցնելու, եւ իր սեփական ծառերը ջրելու պատճառների մասին, եւ ոչ միայն…


Կամ ինչպես ասում են՝ մնացածի մասին հաջորդ դասին…Հիմա ի՞նչ էր գրված Ձեր ճակատին…Ամոթ չեղնի հարցնելը…Օրինացի հորինած Բալասանյան…

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն