Բալասանյանը սեփական ու պետական բուրդը խառնու՞մ է իրար, թե՞ դժվար է տեսնել սեփական աչքի "գերանը" ...

ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԵՐԻՑ 

Նորություն չէ, որ Հայաստանի Հանրապետության հայրաքաղաքը՝ Գյումրին, հիմնականում եղել է ՀՀԿ իշխանիկների ձեռքում, եւ անկախ նրանից, թե ինչ կերպ են նրանք ներկայացվել մամուլի էջերում, ակնհայտ է, որ ՀՀԿ-ականների «տիրապետության օրոք» Գյումրին իրականում քայլ առ քայլ առաջընթաց է ապրել:


Սակայն, այն օրից ինչ հայրաքաղաքի ղեկը,  բախտի բերմամբ ընկավ իբր քաղաքապետ՝ Քաջ Նազար «կտրած» Սամվել Բալասանյանի ձեռքը, կարելի է ասել Գյումրիում տարիների արած դրածը՝ կամաց-կամաց (իսկը կաթի փոշին հիշեցնող գործի նման ) փոշիացվեց, քանի որ Բալասանյան պարոնի ուշքն ու միտքը ոչ թե Գյումրին վերակառուցման ճանապարհով տանելն է, այլ իր սեփական գործերը առաջ տանելը:  Բալասանյանին փաստորեն չեն ասել, որ սեփական ու պետական բուրդը չի կարելի խառնել իրար, կամ ասել են, բայց Բալասանյանը այնքան է բարգավաճել, որ «պրիզնատ» չի գալիս ոչ մեկին…

Այս քաղաքագլուխը, (քաղաքական պատկանելության առումով )այնպիսի տպավորություն է, որ «լուսնից» է իջել, իսկ «ոտքերն էլ բոլորովին ամպոտ են», քանի որ ճակատին բացի ՕԵԿ դաջելուց, իսկ հետո էլ ԲՀԿ-ի մաշած մաշիկները հագնելուց հետո, այդպես էլ չհասկացվեց, թե Բալասանյանն ի վերջո որ «ցեղին» է պատկանում:
Ու մինչ պարզ կդառնա, Բալասանյանի ով եւ ինչ լինելը, մի բան փաստ է. նա շարունակում է բարգավաճել, սեփական բիզնեսի մեջ մեկը հազար սարքել, քանի դեռ գործը դիվանբաշուն չի ընկել:

Եւ այսպես, մինչ Գյումրու քաղաքապետի աթոռին հայտնված Բալասանյանը աջ ու ձախ գույքահարկերի հետ կապված խնդիրների շուրջ կռիվ է տալիս, ու փորձում է իշխանությունների աչքին թոզ փչել, թե որքան է նա մտատանջվում բյուջեն լցնելու համար, գյումրեցիներից շատերը այս օրերին ակտիվ խոսում են այն մասին, թե քաղաքապետ կոչվածը, նախ եւ առաջ ինչու չի տեսնում իր «աչքի գերանը»:
Բանը նրանումն է, որ ըստ նույն լուրերի,Գյումրու Երեւանյան խճուղում գործող գարեջրի գործարանի ամբողջ շենք-շինությունների ու տարածքների համար «պարոն մինիստրի» (տարեկան կտրվածքով) վճարած գույքահարկը կազմում է ոչ ավել, ոչ պակաս 200 հազար դրամ, ինչը ներկա իրողություններում, ԳՐՈՇ է` ոչ ավելին:


«Վերին արտի ցորենի» տպավորություն թողնող Բալասանյանը, նույն տրամաբանությամբ Գյումրու Ջիվանի հասցեում գործող գարեջրի գործարանի տարածքի համար, (որը ձգվում է 14-ից մինչեւ 16-րդ փողոց) վճարում է դարձյալ «քոռ կոպեկ», այն է՝ 110 հազար դրամ գույքահարկ, ինչը նույնպես ապսուրդի ժանրից է:
Նույն հաջողությամբ Բալասանյանը Սեւ Բերդ թաղամասում զավթած իր տարածքների համար վճարում է ընդամենը 570 հազար դրամ, որը դարձյալ ծիծաղելի թվերի ժանրից է, կամ այլ կերպ ասած չնչին գումար՝ Բալասանյանի կարողությունների ու եկամտային հոսքերի դիմաց:


Էլ չենք խոսում, Բալասանյանի գարեջուրը գովազդող վահանակների(գովազդների) մասին,որոնց համար նախատեսված վճարների ճակատագիրը նույնպես հարցականի տակ է: Լուրեր կան, որ  այդ գովազդները Բալասանյանն ինքն իրեն նվեր է անում…
Սակայն միայն այսքանով չեն ավարտվում ժամանակին ձեռքին ՕԵԿ, սրտին՝ ԲՀԿ դաջած Բալասանյանի արկածները Գյումրիում:

Օրինակ Գյումրեցիներից շատերին խիստ մտահոգում է նաեւ այն հարցը, թե Գյումրիում իրականացված ծառահատումների արդյունքում, վագոն-տնակներում ապրող ընտանիքներից քանիսի՞ն փայտի մի կտոր հասավ….Ըստ պտտվող լուրերի, Գյումրիում մոտ 10 մլն դրամի ծառ է հատվել, սակայն գյումրեցիները ո'չ 10 միլիոնի, եւ ո'չ էլ փայտի ու ծառի երես են տեսել:

Գյումրեցի մի ընտանիք էլ, իր բողոքի ձայնը բարձրացրեց այն առթիվ, թե ինչպես ստացվեց որ, Բալասանյանի օրոք մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարը հասավ 8-10 հազարի, երբ նախկին քաղաքային իշխանության ժամանակ, այն ընդամենը 5 հազար դրամ էր:

Էլ չասած, որ Բալասանյանի որդու ընկերը մանկապարտեզում  2000 դրամանոց միսը հաջողացրեց վաճառել 3700 դրամով, որի շուրջ բարձրացած աղմուկի ու քր. գործի հետքերը այդպես էլ կաթի փոշու գործի նման կարծես թե ՓՈՇԻԱՑԱՆ …
Ու հիմա ինչպե՞ս է ստացվում, որ Բալասանյանը այդքան անօթևանների ֆոնին Գյումրիում ունի տարբեր տրամաչափի շենք-շինություններ, հողատարածքներ, և այն փոխանցումը, որ կատարել է Բալասանյան ընտանիքը, դա չափման այն միավորն է, թե որքանով է քաղաքապետ Բալասանյանը իրականում մտահոգված, որ Գյումրու ճակատին վերանա անօթևանի խարանը:


Հ. Գ

Այլեւս փաստ է, որ Գյումրեցին հոգնել է Բալասանյանի նման խայտառակ քաղաքապետ ունենալուց, որի արկածների շարքը երեւի թե տեղ կգտնի ինչ-որ մեկի հեղինակած անեկդոտների գրքում:
Իսկ ավելի լուրջ. իշխանություններն իսկապես անելիք ունեն հայրաքաղաք Գյումրիում, քանի որ Բալասանյանի այս խայտառակ աշխատելաոճի արդյուքնում, Գյումրեցին ոչ թե կուղղի իր ողնաշարը, այլ ստիպված կլինի կքված մնալ Բալասանյանի ու նրա մանկլավիկների ծանր բեռի տակ: Իրականում ՀՀԿ-ն լուրջ անելիք ունի այս քաղաքում, քանի որ աշխարհին թասիբով, նամուսով ու իր կոլորիտով հայտնի Գյումրեցին կկորցնի իր իրական դեմքը:


Հուսով ենք՝ ՀՀ Կառավարությունն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշադրություն կդարձնեն Բալասանյանի անպտուղ աշխատելաոճի վրա, եւ ի վիճակի կլինեն Բալասանյան Սամվելի նման երեւույթներին «իրենց իրական տեղը ցույց տալ», կամ այլ կերպ ասած՝ «պորտատեղադրում անել»:

Մնացածի մասին՝ կխոսենք հաջորդ դասին:

Ա. Ավագյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն