Ինչով կավարտվի Ղահրամանյան-Ռուստամ Գասպարյան «քաղաքական սիրավեպը », կամ միշտ բացակա մարզպետը…

Մինչ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչները Աստված են կանչում Նորապատ համայնքում բռնկված հրդեհից հետո մարզային իշխանիկ, Արամավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանից վերջնական խոսք լսելու՝ իրենց ապագայի ու վաղվա օրվա հետ կապված, մարզպետ Ղահրամանյանը (մարզում պտտվող լուրերի համաձայն ) պատրաստվում է մեկնել նոր «վոյաժների» : Նույն լուրերի համաձայն, խոսում են, որ մարզպետը պատրաստվում է Ամանորին ընդհառաջ հանգստի մեկնել առողջարանային քաղաք Սոչիում, որը նրա սիրելի հանգստյան վայրերից մեկն է համարվում:

Թե ինչ կտա Ղահրամանյանի «կայֆերը» Արմավիրի մարզի բնակչությանը, եւ հատկապես հույսը Աստծու վրա դնող ու բանկերի տակ ճռռացող գյուղացուն, առայժմ դժվար է ասել, բայց երբ այս մարզում մի լուրջ միջադեպ, կամ Աստված մի արասցե դժբախտ դեպք է գրանցվում, որի մասին խոսում քննարկում, կամ որ անմիջապես դեպքի վայրում են հայտնվում պատկան կառույցի ներկայացուցիչներն ու պատասխանատու այրերը, մարզպետի ձայն-ծպտուն մի տեսակ ոչ ոք չի լսում, դա ակնհայտ է:
Աու՜՜՜՜....
Հիշեցնենք, ոչ Նորապատ համայնքում տեղի ունեցած միջադեպից (բռնկված հրդեհից հետո), ընդամենը մի քանի օր անց , հանրությանը ցնցեց Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, երբ քաղաքացին պատանդ էր վերցրել մանկապարտեզի աշխատակիցներին և երեխաներին։
Եւ հենց այդ ժամանակ նույնպես, երբ հայության մի զգալի մասի ուշադրությունը սեւեռվել էր այս դեպքի վրա, երբ ազգովի ուշի-ուշով հետեւում, ամեն մեկն իր տեղում ջանք ու եռանդ չէր խնայում պատանդառու փոքրիկի կյանքի համար Աստծուց փրկություն խնդրելու, երբ Արմավիր մարզի ոստիկանները ջանք ու եռանդ չէին խնայում «օպերացիան» հաջող իրականացնելու, ու փոքրիկ պատանդառուի կյանքը փրկելու համար, մարզպետ Ղահրամանյանը դարձյալ «ձեռքերը ջեբը դրած ֆռֆռում » էր, ու այնպիսի տպավորություն էր, որ մարզում նա զուտ դիտորդի աշխատանք էր իրականացնում….ինչպես միշտ…

Հավանաբար այս եւ այլ մի շարք գործոններով ու մարզի նկատմամբ մարզպետի կողմից ցուցաբերած քար անտարբերությամբ են պայմանավորված նաեւ կրկին թեւ առած այն խոսակցությունները, որ Ղահրամանյանը մոտ ապագայում իսկապես հրաժեշտ կտա իր աթոռին, որին տարիներ շարունակ բազմելով բացառապես կարողացել է «աջ գցել» իր ու յուրայինների գործերը:


Թեեւ Ղահրամանյանի շուրջ կուտակված ամպերի
պատճառը նաեւ անցնող խորհրդարանական ընտրություններն են, որի ժամանակ նա «չհանձնեց քննությունը»:
Հիշեցնենք, որ Արմավիրի ուտող-խմող մարզպետը այս ընտրություններում պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գևորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:
Այսինքն, ստացվում է, որ ցանկացած լուրջ իրավիճակում մարզպետը գործնականում մատը՝ մատին խփել չի կարողանում… Ու ինչքան էլ, որ հիմա մարզպետանց մարզպետը կաշվից դուրս գա, ու քաղաքական էլիտային փորձի հակառակն ապացուցել, ըստ էության չի կարող, քանի որ նրա գործունեությունը այլ բանի մասին է խոսում:
Նորություն չէ, որ ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Արմավիրի մարզում մեծ դերակատարում ունեն տեղական իշխանիկները` մարզպետները։ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որն իր աշխատանքային տարիներին աչքի է ընկել իշխանություններին հաճոյանալու մեծ շնորհով, նշենք, որ մինչ մարզպետի աթոռին հանգրվանելը, դեգերել է Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում եւ հասցրել է տեղավորվել տարբեր աթոռների վրա:

Մարզպետ Ղահրամանյանը պաշտոններ է զբաղեցրել բացառապես ՆԳ համակարգի այս կամ այն բաժնում։ Սկզբի համար, նա աշխատանքի է անցել Էջմիածնի ՆԳ վարչությունում` աշխատելով որպես ԲԽՍՍ բաժնի տեսուչ։ Ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի ոստիկանական համակարգում պաշտոնավարելու վերջին հանգրվանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնն է եղել` 2002-2006 թթ։ Իսկ ահա 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանի բարեհաճությամբ նա նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Մարզպետ դառնալու առաջին օրերից նախկին ոստիկանը այդպես էլ չկարողացավ իր գործունեությամբ առանձնակի համալրումներ անել ՀՀԿ շարքերում , քանի որ նա իր տեսակով չկարողացավ դառնալ այն կապող օղակը, որի շուրջ կձեւավորվեր այն կուռ թիմը, որին հետագայում հնարավոր կլիներ խաղի մեջ մտցնել:
Փոխարենը մարզպետին հաջողեց այնպես անել, որ
հանրակրթական դպրոցների սաները կրթօջախ հաճախեն միատեսակ համազգեստներով։ Իսկ դա ոչ թե ժամանակի հետ քայլելու, այլ իր ազգականի բիզնեսին նոր շունչ տալու համար էր, քանի որ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո, շատեր են հիշում, թե ինչ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ղահրամանյանը պարտադրեց դպրոցների տնօրեններին դպրոցական համազգեստը պատվիրել իր ազգականին պատկանող կարի արտադրամասում։ Իհարկե, նրա հրահանգը կատարվեց ամենայն խստությամբ, սակայն դպրոցների աշակերտները կրկին հագնվում էին այնպես, ինչպես ուզում էին։ Իսկ դա արդեն այնքան էլ էական չէր, կարեւորը` «առեւտուրը» կայացել էր:
Սակայն մեծն Ղահրամանյանի արկածները այս մարզում այսքանով չեն սահմանափակվում.օրինակ` Արմավիրի մարզում գտնվող բազմաթիվ չգրանցված ու հարկ չվճարող ձկնաբուծարանների անլեգալ գործունեությունը, ինչից տուժում է մարզպետարանի բյուջեն, սակայն մարզպետի գրպանը` դժվար թե…

Չմոռանանք, որ նույն Արմավիրի մարզպետարանում կատարած ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատը բազմաթիվ աղաղակող թերություններ ու խախտումներ էր հայտնաբերել, ու ջրի երես էր հանել Ղահրամանյանի անփառունակ գործունեւության դեմքը:

Եւ հիմա էլ Ղահրամանյանը քանի որ մարզն ամբողջությամբ «վարել-ցանել», ու պակաս տեղ չի թողել, օրվա մի զգալի մասը նախընտրում է անցկացնել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ ունեցած զրույցներով ու բռնած գործերով, որոնց սկիզբն ու վերջւ այդպես էլ չի երեում:

Վերջին ժամանակներս, հատկապես լուրջ «քաղաքական սեր է բուսնել» ԲՀԿ-ական կլանի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստան Գասպարյանի հետ, ով ասում են մարզպետի հետ անվերջանալի հարցերի մեջ է...: Ի դեպ, խոսակցություններ կան, որ մարզի ինտրիգը հիմնականում պայմանավորված է լինում այս զույգով, քանի որ նախկին պատգամավոր Գասպարյանն ու նախկին ոստիկան Ղահրամանյանը մարզում «հնարքներ մոգոնելու » մեծ ունակությունների են տիրապետում

Թե ինչով կավարտվի այդ «քաղաքական սիրախաղը», եւ թե ինչ կերպ կհոսեն քաղաքական ջրերը այսուհետ առայժմ դժվարն է ասել, բայց որ Քոչարյանի «կադր» Ղահրամանյանը իրեն այլեւս սպառել է, այդ մասին խոսում են ոչ միայն Արմավիրի մարզիբնակիչները, այլեւ քաղաքական էլիտայի կարկառուն դեմքերը:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն