Երևան, 18.06.2018, 19:45,
Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն էԺողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էրՀրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ ԵպիսկոպոսյանինԱրցախում իրավիճակը հանգստացել է. ովքեր են հրաժարական տալուԲացահայտվել է Կամո Փիրուզյանի սպանության շարժառիթը. մանրամասներԱրցախում ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել. կքննարկվի հունիսի 1-ին Ստեփանակերտւմ տեղի ունեցած միջադեպըՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, ԱԻՆ և Ֆինանսների նախարարները զեկուցում են Աժ հանձնաժողովի նիստում (ուղիղ)Video.Նյու Յորքում ինքնաթիռ է կործանվելԽաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

Վովա Գասպարյանի հումորը

Չկա կատակ, որն իր մեջ դառը ճշմարտություն չունենա: Նրանք, ովքեր կատակի «զոհն» են դառնում, սովորաբար հակված չեն տեսնել դրա տողատակը, քանի որ իրենց շահերից չի բխում: Սակայն կատակասերները հրաշալի գիտեն, թե որտեղից է սնվում թեմատիկան, ինչպես որ հասկանում են, թե ինչու նման բաները պետք է ասել միայն հումորով: Ցավոք, մեր պետական այրերի մեջ հումորի նուրբ զգացողությամբ օժտվածների թիվը խիստ սահմանափակ է, ինչն էլ իր հերթին ծնում է զուգահեռ հումորային իրավիճակներ:

 

Այս տեսանկյունից բացառություն է ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Թեև նրա կատակները միշտ էլ երկիմաստ են, այնուհանդերձ, դրանց սրությունն արժանի է գնահատման: Օրինակ, երեկ Գասպարյանը կառավարության նիստի ժամանակ, տեսնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, դեմքի զարմացական արտահայտությամբ հարցրել է. «Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն»։


Խելացի մեկը նման հումորային հարցադրում լսելիս գետինը կմտներ: Բայց ոչ Տարոն Մարգարյանը: Նա, բնականաբար, հրաշալի հասկացել է, թե ինչ է ակնարկում ոստիկանապետը, բայց թերևս չի հասկացել ամենագլխավորը` այն, որ իր քաղաքապետ լինելու հանգամանքը նույնիսկ յուրայինների մեջ է զարմանք ու տարակուսանք հարուցում: Եվ այդ «անարդարության» հարվածը մեղմելու միակ միջոցը մնում է սպանիչ հումորը:

 

shame.am 




Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն