Երևան, 22.08.2019, 04:55,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Պատանդառուին զայրացրել է իր երեխայի լույս աշխարհ չգալու փաստը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայն դեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբեւէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին: Ճիշտ է՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը «կենցաղային հողի վրա էր», քանի որ պատանդառուն այդպես փորձում էր հաշիվներ պարզել զոքանչի հետ, որն, ի դեպ, մանկապարտեզի տնօրենն է: Բարեբախտաբար, իրավիճակը մի քանի ժամ անց հանգուցալուծվեց. ոստիկանները վնասազերծեցին պատանդառուին: Եվ այսպես՝ երեկ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել կնոջը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, եւ այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տնից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, եւ մի երեխայի: Շուրջ 4 ժամ ոստիկանությունը բանակցություններ է վարել, որ տղամարդը թողնի երեխային եւ զոքանչին, սակայն ավելի ուշ, երբ պատուհաններից երեւացել է, թե ինչպես տղամարդը զոքանչին «այս ու այն կողմ է քաշում», վնասազերծել են՝ երեք անգամ կրակելով: Ոստիկանությունը 3 տարեկան երեխային դուրս է բերել մանկապարտեզից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վնասազերծման ժամանակ պատանդառուն ինքնավնասում է արել. սրտի եւ մատերի շրջանում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ հիվանդանոց է գնացել նաեւ պատանդառուի «կորած» կինը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 218 հոդվածի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ երեխային պատանդ պահելը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն